ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողան. Թուրքիան միայնակ էլ կարող է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում

Էրդողան. Թուրքիան միայնակ էլ կարող է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում
01.10.2019 | 21:58

Թուրքիան միայնակ էլ կարող է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում, եթե չկարողանա պայմանավորվածություն ձեռք բերել ԱՄՆ-ի հետ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք արդեն հնարավորություն չունենք սպասելու և ոչ մի օր: Եթե մենք ցանկալի արդյունքի չհասնենք ԱՄՆ-ի հետ, մեզ այլ բան չի մնում անելու: Մենք պատրաստվում ենք սահմանի 30 կմ երկայնքով 2 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնել: Մենք կգնանք մեր սեփական ճանապարհով, և արդեն սկսել ենք կատարել որոշ քայլեր»,-ասել է Էրդողանը Միլլի մեջլիսի նստաշրջանի բացմանը:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ